Ստամբուլի ոստիկանությունը հրաման է ստացել խոցել ուղղաթիռները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի անվտանգության ծառայության պետը կարգադրել է առանց նախազգուշացման խոցել ուղղաթիռները, քաղաք են բերվել ոստիկանության 1.8 հազար հատուկ ջոկատայիններ, հայտնում է Anаdolu գործակալությունը:
Հատուկ ջոկատայինները զբաղեցրել են քաղաքի բոլոր կարեւոր օբյեկտները ու փողոցները, Ստամբուլ է բերվել նաեւ հատուկ տեխնիկա:
Ոստիկանությունում գործակալության աղբյուրների տեղեկություններով Ստամբուլի անվտանգության ծառայության ղեկավարը կարգադրել է առանց նախազգուշացման խոցել բոլոր ուղղաթիռները, որոնք չթույլատրված թռիչք են իրականացնում:
Ստամբուլում անվտանգության միջոցառումներ են սահմանվել այն հատուկ գործողությունից հետո, որի ժամանակ Սաբիխ Գյոկչեն օդաանավակայանում ձերբակալվել են խռովության կազմակերպման մեջ կասկածվող 11 մարդ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



