Ռոնալդուն չի մասնակցի Իսպանիայի առաջնության առաջին 2 խաղին
ՍՊՈՐՏՔրիշտիանու Ռոնալդուն «Եվրո 2016»-ի ընթացքում ստացած վնասվածքից հետո դեռ երկար ժամանակ չի կարողանա մասնակցել հանդիպումների: Եթե նախկինում տեղեկություն կար, որ պորտուգալացի ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել «Եվրոպայի սուպերգավաթ»-ին, ապա այժմ պորտուգալացու բժիշկները հայտնում են, որ Քրիշտիանուն թիմին չի կարողանա օգնել նաև Իսպանիայի առաջնության մեկնարկային 2 հանդիպումներում: Մադրիդյան ակումբի մրցակիցները կլինեն «Ռեալ Սոսիեդադ»-ը և «Սելտա»-ն:
Այս մասին հայտնում է իսպանական «Marca»-ն:
Եթե ապաքինման գործընթացը այսպես ընթանա, Պորտուգալիայի հավաքականի առաջատարը բաց կթողնի նաև «Մունդիալ 2018»-ի որակավորման մրցաշարի առաջին հանդիպումը, որտեղ Եվրոպայի նորընծա չեմպիոնները կխաղան Շվեյցարիայի ընտրանու հետ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



