«Ո´չ թալանին» նախաձեռնությունը Ազատության հրապարակում հավաքվելու կոչ է արել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ո´չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում՝ հանրային քննարկման նպատակով:
«Հարգելի´ հայրենակիցներ, հաշվի առնելով վերջին օրվա իրադարձությունները, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ազատության հրապարակում` հանրային քննարկման: Պետք է հասկանալ, որ իշխանության կողմից ցանկացած ուժի կիրառում կբերի նոր զոհերի եւ վիրավորների: Դեմ ենք ուժի ցանկացած կիրառմանը եւ ոստիկանության կողմից ազատ խոսքի եւ տեղաշարժման իրավունքի ոտնահարմանը: Եթե ոստիկանությունը շարունակի սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը կամ դիմի ուժի, ավելի կսրի տիրող լարված իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



