Օրվա բաղադրատոմսը. Ֆրանսիական կրուասան՝ շոկոլադով
ՖՈՏՈԿրուասանը հայտնի ֆրանսիական թխվածք է, որը ունի կիսալուսնի տեսք: Թարգմանաբար ֆրանսերենից “croissant” նշանակում է “կիսալուսին”:
Կիսալուսնաձև թխվածքը սկսել են թխել Ավստրիայում XIII դարից սկսած։ Սակայն, այժմյան կրուասանների ժողովրդականությունը սկսվել է 1839 թվականից, երբ ավստրիացի սպա Ավգուստ Ցանգը Փարիզում բացեց «Վիեննական փուռը», որտեղ նման կրուասաններ էին թխում։ Այսպիսով, կրուասանները դարձան ֆրանսիական:
Ֆրանսիայում կրուասանը մատուցում են նախաճաշին՝ սուրճի կամ տաք շոկոլադի հետ։
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Խոր ամանի մեջ խմորիչը տաք ջրով բացում ենք և 6-7 րոպե հանգիստ թողնում։ Խմորիչին ավելացնում ենք շաքարավազը և 250 մլ տաք կաթ, խառնում ենք և դնում տաք տեղ։ Ալյուրն ու աղը խառնում ենք իրար և ավելացնում կարագը(60 գր)։
Ալյուրն ու կարագը ձեռքերով խառնում ենք այնքան, մինչև փշրանք ստանանք։ Եթե խմորիչը արդեն հասել է, ուրեմն ալյուրի մեջ փորվածք ենք անում, խմորիչը լցնում մեջը և խմոր հունցում։ Եթե խմորն արդեն ամանի պատերին չի կպնում ուրեմն ժամանակն է տեղափոխել ալյուրով պատված սեղանի վրա։ Խմորը 5 րոպե սեղանի վրա հունցում ենք։
Ալյուրն ու կարագը ձեռքերով խառնում ենք այնքան, մինչև փշրանք ստանանք։ Եթե խմորիչը արդեն հասել է, ուրեմն ալյուրի մեջ փորվածք ենք անում, խմորիչը լցնում մեջը և խմոր հունցում։ Եթե խմորն արդեն ամանի պատերին չի կպնում ուրեմն ժամանակն է տեղափոխել ալյուրով պատված սեղանի վրա։ Խմորը 5 րոպե սեղանի վրա հունցում ենք։
- Հունցած խմորը պետք է նուրբ ու փափուկ լինի և ձեռքերին չկպնի։ Խմորը գնդում ենք և դնում բուսայուղով պատված տարայի մեջ` բոլոր կողմերից յուղով պատելով։ Այնուհետև խմորը սննդային փաթեթով փաթաթում ենք և սրբիչով ծածկում։ Խմորը 1,5 ժամով դնում ենք տաք տեղ, որ լավ հասնի։ Երբ խմորը հասնի պետք է բռունցքով սեղմենք այն։ Սեղանի վրա 5 րոպե խառնելուց հետո խմորը նորից գնդում ենք, դնում խոր ամանի մեջ, սննդային փաթեթ հագցնում կամ սրբիչով ծածկում և 1 ժամով հանգիստ թողնում։ 1 ժամ անց նորից խմորը սեղանի վրա տրորում ենք, հաստ ուղղանկյուն ձևավորում, բոլոր կողմերից սննդային փաթեթով փաթաթում և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։ Սառեցրած խմորը սառնարանից հանում ենք և ոչ բարակ ուղղանկյան տեսքով բացում` մինչև 16×32 չափի։
Գրտնակած խմորի 2/3 մասի վրա դնում ենք մնացած կարագը (250 գր), դանակով տարածում այն ողջ մակերեսով` եզրերից 2 սմ դեպի ներս։
- Խմորը 3 տակ ծալում ենք։ Սկզբից վերև ենք ծալում առանց կարագի խմորի եզրը (1/3), խմորի անկյունները ձգում ենք, որպեսզի հավասար ուղղանկյուն ստանանք։ Ամեն անգամ խմորը բացելուց առաջ լավ կլինի վրայի ավելորդ ալյուրը վրձնով հանել դուրս։ Այնուհետև ծալում ենք խմորի յուղով պատված եզրը` կրկին անկյունները ձգելով։ Եզրերը թեթևակի սեղմում ենք և կրկին սկսում շերտավորել խմորը։ Դրա համար խմորը 90 աստիճան շրջում ենք և գրտնակում` հետ ու առաջ։ Աշխատում ենք այն կրկին գրտնակել 16×32 չափի։
- Կրուասանի խմորը կրկին եռակի ծալում ենք (գրքի պես), փաթաթում սննդային փաթեթի մեջ և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։ Սառեցրած խմորը կրկին գրտնակում ենք ` հետ ու առաջ։ Նորից եռակի ծալում ենք և նախորդ անգամների պես 90 աստիճանով պտտում ու երկարությամբ գրտնակում։ Արդեն 4-րդ անգամ խմորը եռակի ծալում ենք դնում սննդային փաթեթի մեջ և 45 րոպեով կամ 1 օրով տեղափոխում սառնարանը։
- Կարող ենք նաև խմորը սառցարանի մեջ դնել։ Արդեն պատրաստի խմորը սառնարանից հանում ենք, սննդային փաթեթը հանում և ուղղանկյունաձև բացում մինչև ` 35×53 չափի։ Խմորը երկարությամբ 2 մասի ենք բաժանում, այնուհետև յուրաքանչյուրը եռանկյունաձև կտրատում։ Եռանկյունիները մոտավորապես 9-10 սմ են` ըստ ցանկության։ Շոկոլադը մասերի ենք բաժանում։ Ձուն ջարդում ենք։ Դեղնուցը սպիտակուցից առանձնացնում ենք և խառնում 1 ճ/գդ կաթի հետ, իսկ սպիտակուցը տեղափոխում ենք սառնարանը։ Կրուասանները հատ-հատ փաթաթում ենք, իսկ այդ ընթացքում մնացած խմորը սրբիչով ծածկում ենք։ Յուրաքանչյուր եռանկյունին երկարությամբ և լայնությամբ անկյուններից ձգում ենք, կարճ կողմի մեջտեղի հատվածում փոքր անցք ենք բացում։ Վրձնով ավելորդ ալյուրը հեռացնում ենք, իսկ եթե խմորը չորացել է, պետք է սառը ջրով թրջենք, որպեսզի թխվելու ընթացքում չճաքճքի։
- Եռանկյունաձև խմորի վրա դնում ենք շոկոլադի կտորները (ինչպես փորձը ցույց է տալիս, կարելի է շոկոլադը շատ անել): Եռանկյան եզրերը ծալում ենք շոկոլադի վրա` դրանց հակադիր ուղղություններով:
- Կրուասանը ոլորում ենք եռանկյան գագաթի ուղղությամբ: Բարակ վրձնով եռանկյան սուր գագաթը պատում ենք կաթի հետ խառնած դեղնուցով, որպեսզի թխման ընթացքում կրուասանը չբացվի:
Կրուասանը ամբողջությամբ ոլորելուց հետո եզրերը մի փոքր ծալում ենք` կիսալուսնի ձև տալով:
- Ոլորած կրուասանները դնում ենք արևածաղկի ձեթ քսած թավայի մեջ` դրանց միջև որոշակի հեռավորություն թողնելով: Դրանց վրա սառը ջուր ենք քսում, պատում թաղանթով և թողնում 1 ժամ, որպեսզի սենյակային ջերմաստիճանի հասնի: Չի կարելի կրուասանները հասնելու համար դնել տաք ջեռոցը. տաքության հետևանքով կարագը կհալչի և շերտերը չեն ստացվի:
Մնացած դեղնուցին ավելացնում ենք սպիտակուցը և ևս 1 ճաշի գդալ կաթ, հարում ենք: Այս խառնուրդով պատում ենք հասած կրուասանների մակերեսը (եթե կրուասանները լավ են հասնում, կարող է անհրաժեշտություն առաջանալ դրանց մի մասը այլ թավայի մեջ տեղափոխելու): Ջեռոցը տաքացնում ենք մինչև 220 աստիճան և դնում ենք կրուասանները: 3-4 րոպեից ջեռոցի ջերմաստիճանն իջեցնում ենք 180 աստիճանի և շարունակում ենք թխել ևս 15-20 րոպե` մինչև ախորժելի կարմրության հասնի: Թխման ընթացքին պետք է պարբերաբար հետևել առանց ջեռոցը բացելու: Պատրաստի կրուասանները հանում ենք ջեռոցից և թավայից: Շոկոլադով կրուասանները մատուցում ենք տաք կամ սառը վիճակում, թեյի կամ սուրճի հետ: Կարելի է դրանք մատուցել նախաճաշին, ցերեկային թեյախմությանը կամ փիքնիքի ժամանակ:
Շոկոլադի քանակությունը կարգավորում ենք ըստ ցանկության։Մի քիչ բարդ պատրաստվող բայց շատ համեղ կրուասան
Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ»Լարսը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ»Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ»ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ»Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ»Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ»ՔԿ նորանշանակ ղեկավարը «գլուխը կախ կատարող» է և չունի որևէ ինքնուրույնություն․ իրավապաշտպան
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
«Ձևավորվել էր ինքնատիպ մի ընտանիք, ում հետ ապրեցինք գրեթե 2 տարի»․ «Հարսանեկան Ping-Pong» ներկայացման վերջին սեանսը՝ Պարոնյանի բեմում
Ծանոթ ու միաժամանակ անհայտ․ Ֆորտ Բոյարդ
Եվրոպական տիեզերական գործակալությունը հրապարակել է Արեգակի ամենաճշգրիտ լուսանկարները
Զելենսկին Մակրոնին հայտնել է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու կարևորության մասին
Լարսը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
Երկար ժամանակով լույս չի լինելու
«Չկան անփոխարինելիներ, կան անկրկնելիներ». դերասանուհի Աննա Մաքսիմի նոր հրապարակումը
ՖԻԲԱ․ Բասկետբոլի Հայաստանի հավաքականը 93-րդն է
Հրապարակվել է ջրամատակարարման 2025 թվականի ժամանակացույցը. բնակավայրերի ցանկ
Երաժշտական պրեմիերա․ Վահագ Ռաշը ներկայացնում է «Լռե»-ն
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ
Գազալցակայանում պայթյունից տուժած քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է
Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից
Ջրցան մեքենաներ, հատուկ նշանակության ջոկատներ, հրկիզված էլեկտրական լարեր․ իրավիճակը՝ Վրաստանում
Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ՎԲԿ է ընդունվել 1 տուժած․ նոր տվյալներ
Լիբանանի հայ համայնքը կոչ է անում հայերին դուրս չգալ փողոց և չմատնվել խուճապի
Հերթական շոուն
Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ
Կադրեր՝ Վանաձորում գազալցակայանի պայթյունից․ կա մեկ տուժած (տեսանյութ)
Սիրիայում վերսկսված պատերազմի նպատակը կարող է լինել Իրանի և Ռուսաստանի դիրքերը թուլացնելը. արաբագետ
Շոլցն ու Զելենսկին հեռախոսով քննարկել են պատերազմն Ուկրաինայում
Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում
Հրատապ. Վանաձորը գրավել են. ի՞նչ է կատարվում Վանաձորում
Վարչապետը հրապարակավ խնդրել է՝ մանդատս վայր դնեմ, դուք դա համարում եք սովորական հարց, մտահոգ էլ չլինենք, հա՞. Աղազարյան
Խոշոր ավտովթար․ «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել
Փաշինյանը ԱԺ-ում ՔՊ-ականների հետ քննարկել է գաղափարախոսական բնույթի հարցեր
Վերին Լարսը չի բացվել, մարդիկ անշարժ կանգնած են հերթում․ ի՞նչ է կատարվում Վերին Լարսում
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
«Մարդ վախենում ա երեխա պահի ստեղ»․ սահմանամերձ գյուղերի բնակիչները վստահ են՝ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման
Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին
Միրզոյանի այցը Ֆինլանդիա շարունակվում է․ քննարկվել է ԵՄ-ի մասին Փաշինյանի հայտարարությունը
Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում․ լուսանկար
Հալեպում ուսանողներ են զnհվել․ զինյալների առաջնորդը խորհուրդ է տվել խաղաղ բնակիչներին լքել տները
Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան
Ալեքսանդր Ավետիսյանին պատգամավորի մանդատ է տրամադրվել
Դեկտեմբերի 2-ից երթևեկության փոփոխություն կլինի Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում
Կարեն Կարապետյանը հեռանում է արդարադատության փոխնախարարի պաշտոնից․ մանրամասներ
Ձեզ մոտ չի ստացվելու լուծում գտնել և հանել այս իրավիճակից․ Հակոբյանը՝ Ղազարյանին