Թմբուկավոր ատրճանակ, նռնակ` պայթուցիչով, վառոդի փաթեթ, գլանաձեւ պայթուցիչ եւ 118 փամփուշտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության եւ Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 19-ին, ժամը 14.05-ին, մի քաղաքացի Ալագյազ գյուղի վարչական տարածքում զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում գտնվող տաղավարի մոտ հայտնաբերել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, նռնականման առարկա` պայթուցիչով, վառոդի փաթեթ` 518 գ, 200 գ կշռով, 23 սմ երկարությամբ գլանաձեւ պայթուցիչ եւ տարբեր տրամաչափի ինքնաձիգի 118 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



