ՀՀ Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել «Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջ հետ կապված միջադեպի մանրամասները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս զերծ մնալ «Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջ հետ կապված իրադրության անհարկի շահարկումներից, քանի դեռ չկա մասնագիտական եզրակացություն պատկան մարմինների կողմից:
ՀՀԿ գերագույն մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրու յցում Էդուարդ Շարմազանովը նշեց.«Կոնկրետ այս պահին ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալուց և ԶԼՄ-երին խորհուրդ կտամ չհնչեցնել անհարկի ենթադրություններ: ՀՀ Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել այդ միջադեպի հետ կապված մանրամասները: ՀՀ դատախազությունը շուտով հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- շեշտեց նա:
Պատասխանելով լրագրողի հարցին` Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում կադրային հարցեր չեն քննարկվել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



