Ջեսիկա Ալբան գեղեցիկ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել
ԼԱՅՖՀոլիվուդյան դերասանուհի 35-ամյա Ջեսիկա Ալբան իր Ինսթագրամի, Թվիթերի և Սնափչատի էջերը ողողել է իր գեղեցիկ ընտանիքի լուսանկարներով: Լուսանկարներում Ջեսիկան վայելում է հանգիստը իր երկու դուստրերի՝ 8-ամյա Հոնորի և 4-ամյա Հեվնի, և իր ամուսնու՝ 37-ամյա Քաշ Ուարենի հետ:
Ջեսիկան՝ իր ամուսնու և երկու դուստրերի լուսանկարները վերնագրել է. «Այս երեքը իմ ողջ կյանքի իմաստն են: Երջանիկ եմ նման ընտանիք ունենալու համար:»
Դերասանուհին շատ հազվադեպ է հրապարակում իր երեխաների լուսանկարները և հարցազրույցների ժամանակ իր երեխաների մասին խոսելիս միշտ փայլում է երջանկությունից և հպարտությունից:
Ջեսիկայի ավագ դուստրը նույնիսկ այսքան փոքր հասակում փորձում է օգնել մարդկանց. նա երկարացրել էր իր մազերը, ապա կտրել դրանք և նվիրատվություն արել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: