ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը վտանգված է. Ջոն Քերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ կասկածվողների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումների հետ կապված ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին թուրքական կառավարությանը ժողովրդավարական սկզբունքներին հետեւելու կոչ է արել:
Washington Post թերթը հայտնում է, որ Քերին անհանգստություն է հայտնել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո շարունակվող ձերբակալությունների եւ հազարավոր չինովնիկների կալանավորվելու կապակցությամբ: Ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի ղեկավարությունը չի բացառել երկրում, մահապատիժը վերականգնելու հնարավորությունը:
Ամերիկյան թերթի կարծիքով` նման գործողությունները վտանգում են ժողովրդավարական սկզբունքները, իսկ դա իր հերթին հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



