Թուրքիայում արգելվել է պետծառայողներին լքել երկրի տարածքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո արգելվել է պետծառայողներին լքել երկիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Կանաչ» անձնագիր (այս անձնագիրը տրվում է բարձրաստիճան պաշտոնյաներին) ունեցողները երկրի տարածքից դուրս գալու համար պետք է աշխատանքի վայրից պաշտոնական փաստաթուղթ ներկայացնեն:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է իշխանության կողմնակից 208 մարդ, որից 60-ը` ոստիկան, 3-ը` զինվոր, 145-ը` քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1491 է: Ձերբակալվածների թիվը 7 հազար 543 է: 316 մարդ կալանավորված է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



