Թուրքիայի ոստիկանությունը Անթալիայի օդանավակայանում սպանել է բանտից փախած բանտարկյալի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ոստիկանությունը Անթալիայի միջազգային օդանավակայանում սպանել է բանտից փախած բանտարկյալի: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, բանտարկյալը չի ենթարկվել ոստիկանության պահանջներին:
Օդանավակայանում հերթապահություն իրականացնող ոստիկանները նկատել են կասկածելի անձի, ով դուրս գալով օդանավակայանից, պատրաստվում էր նստել ավտոմեքենա: Նրան հրամայել են կանգ առնել, բայց անհայտ անձը չի ենթարկվել ոստիկանության պահանջներին: Նա դուրս է թռել ավտոմեքենայից և փորձել է փախչել: Ոստիկանները նրա ուղղությամբ կրակ են բացել, որի հետևանքով նա մահացել է: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը բանտից փախած բանտարկյալ է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



