Մերկել. Մահապատժի վերականգնման դեպքում Թուրքիան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄահապատժի վերականգնման դեպքում Թուրքիան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ըստ Reuters-ի, Մերկելը զգուշացրել է, որ ԵՄ-ն ու Գերմանիան կտրականապես դեմ են մահապատժի վերականգնմանը, եւ նման քայլը համատեղելի չէ ԵՄ-ին անդամակցելու՝ Անկարայի նպատակի հետ:
Գերմանիայի կանցլերն Էրդողանին կոչ է արել հետեւել օրենքի գերակայության եւ իրավաչափության սկզբունքներին՝ կապված երկրում պետական հեղաշրջման փորձի հետ: Նա նաեւ նշել է, որ զանգվածային ձերբակալությունների ալիքն անհանգստություն է առաջացնում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



