Թուրքիայից հայրենիք են վերադարձվել ավելի քան 2300 ռուսաստանցի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայից հայրենիք են վերադարձվել ավելի քան 2300 Ռուսաստանի քաղաքացի, հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով ՌԴ Տրանսպորտի նախարարության տարածած հայտարարությանը։
«2016 թվականի հուլիսի 18-ի 17։00-ի դրությամբ՝ հուլիսի 17-18-ը Թուրքիայի քաղաքներից Ռուաստանի տարածք է տեղափոխվել մեր երկրի 2337 քաղաքացի», - ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ ռուսաստանցիների տեղահանումն իրականացվում է Ստամբուլից, Անկարայից ու Անթալիայից դեպի Մոսկվա, Պետերբուրգ, Կրասնոդար, Մախաչկալա, Կազան, Սոչի և մի շարք այլ քաղաքներ։
Ինչպես նշում է նախարարության մամլո ծառայությունը՝ տվյալ շրջանում Թուրքիայից դեպի Ռուսաստան կատարվել է 21 չվերթ, իսկ մինչև հուլիսի 19-ը նախատեսվում է մոտ 19 չվերթ իրականացնել։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



