Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարն իրեն անվանել է հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթյուրքը խոստովանել է, որ նա է կանգնած եղել ապստամբների հետևում, ովքեր կազմակերպել էին ձախողված հեղաշրջման փորձը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:
Հաղորդվում է, որ Աքըն Օզթյուրքը դատախազությունում խոստովանական հայտարարությամբ է հանդես եկել: Ավելի վաղ նա ձերբակալվել էր և կալանքի տակ էր պահվում:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբերքաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ:Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայիարդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում«զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է,որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



