Թուրքիան վերսկսել է թռիչքներն ԱՄՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո «Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերությունը վերսկսել է թռիչքները Միացյալ Նահանգներ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Արդեն իրականացվել է առաջին` Ստամբուլ-Նյու-Յորք չվերթը:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում «զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է, որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



