Ալմաթիում իրադրությունը կայուն Է, բոլոր օբյեկտները գործում են կանոնավոր ռեժիմով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլմաթիում, որտեղ հուլիսի 18-ին ահաբեկչական գործողություն Է տեղի ունեցել, բոլոր օբյեկտները գործում են կանոնավոր ռեժիմով: Հուլիսի 19-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է Ալմաթիի Ներքին գործերի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ, Ազիմբեկը:
«Քաղաքում իրավիճակը կայուն Է, քաղաքացիների կյանքի եւ առողջության համար սպառնալիքներ չկան: Իրադրությունը գտնվում Է իրավապահ մարմինների լիակատար վերահսկողության ներքո: Բոլոր օբյեկտները գործում են կանոնավոր ռեժիմով»,- ասել Է նա:
Հուլիսի 18-ին Ալմաթիում հարձակում Է կատարվել քաղաքի ներքին գործերի շրջանային վարչության եւ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի շենքի վրա: Դրա հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, ներառյալ երեք ոստիկաններ, վիրավորվել Է ութը, նրանց թվում վեցը՝ ոստիկաններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



