Գերմանիայում գնացքի ուղեւորների վրա հարձակված աֆղանի սենյակում ԻՊ-ի դրոշ են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանացի քննիչներն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ինքնանշեն դրոշ են գտել այն սենյակում, որտեղ ապրում Էր Աֆղանստանից փախստականը, որը Գերմանիայի հարավում կացնով հարձակվել Է գնացքի ուղեւորների վրա:
Այս մասին հայտնել Է Բավարիայի Ֆեդերալ Երկրամասի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը, հաղորդել Է Reuters լրատվական գործակալությունը: Հարձակումը կատարվել Է հուլիսի 18-ի երեկոյան Գերմանիայի Թրոյխթլինգենից Վյուրցբուրգ մեկնող մերձքաղաքային գնացքում: Վերջին տվյալներով՝ տուժել Է առնվազն 15 մարդ:
Հանցագործություն կատարելուց հետո հարձակվողը փորձել Է փախչել, բայց ոչնչացվել Է ոստիկանության կողմից: DPA գործակալության տվյալներով՝ որոշ տուժածների վիճակը գնահատվում Է որպես լուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



