Ավստրալիայում իր աշխատանքն է սկսել նոր ձեւավորված կառավարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի գեներալ–նահանգապետ Փիթեր Քոսգրուվը հուլիսի 19-ին Կանբեռայում ընդունել է երկրի նոր կառավարության անդամների երդմնակալությունը։ Վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը կառավարությունը ձեւավորել էր հուլիսի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Վարչապետը պահպանել է նախկին կառավարության կազմը՝ ավելացնելով բնական պաշարների եւ Հյուսիսային Ավստրալիայի հարցերով նախարարի պաշտոնը, որում նշանակվել է Մեթ Քենավանը։ Բոլոր առանցքային նախարարները մնացել են իրենց պաշտոններում։ Նրանց թվում են ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը, պաշտպանության նախարար Մարիս Փեյնը, գլխավոր գանձապետ Սքոթ Մորիսոնը, միգրացիայի եւ սահմանների պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը։
Որոշ նախարարներ էլ փոխել են իրենց նախարարական պորտֆելները։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



