Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

5 ամենաամոթալի սխալները, որոնք կարող է անել տղամարդը կանանց հետ շփվելիս

ՖՈՏՈ

Տղամարդիկ պաշտում են կանոններ հորինել ու եթե բախվում են ինչ-որ բանի, որ ավելի բարդ է, քան ականջի փայտիկը, նրանք սկսում են հորինել դրա օգտագործման կանոնները։ Դե իսկ այնպիսի բարդ ինժեներական կոնստրուկցիայի մասին, ինչպիսին կինն է, տղամարդիկ պարզապես չեն կարող չմոգոնել կանոններ, ուստի Ձեզ կպատմենք կանանց հետ շփվելու էթիկետի ու դրա կանոնների մասին, իսկ ավելի ճիշտ՝ 5 ամենաամոթալի սխալների մասին, որոնք չի կարելի թույլ տալ երբեք ու ոչ մի պարագայում, երբ շփվում եք կանանց հետ. կանենք դա՝ կնոջ դիրքերից խոսելով։

Փակ դուռ

Շատ հաճելի է, երբ դու բացում ես դուռն իմ առջև։ Շնորհակալություն, թե չէ ես ցմահ կանգնած էի մնալու դրա առջև։ Մի գաղտնիք բացեմ. ես էլ գիտեմ դուռ բացելու ձևը։ Այո, այո... ու երբեմն ես դա բավականին լավ եմ անում, երբ ոչ ոք ինձ չի նայում, ես միշտ ինքնուրույն եմ դռները բացում։ Կներես, որ այդ սովորությունը մեկ-մեկ դրսևորվում է, երբ իմ կողքին տղամարդ կա։ Ու, որպես կանոն, ինձ պատժում են այդ ինքնագործունեության համար, քանի որ իմ ուղեկիցն իր արդար մղման մեջ ցանկանում է իրավիճակի վերահսկողությունը վերցնել իր ձեռքն ու իրեն գցում է դեպի դուռը՝ ձեռքի հետ տրորելով ոտքերս, դուրս գցելով ձեռքս ու պատահաբար ծնկով հետույքիս խփելով։

Եղիր ավելի պարզ

Թող իմ առջև բոլոր դռները բաց լինեն այլաբանական առումով, բայց երբ ես ինքս եմ փորձում բացել միանգամայն իրական դուռ, թույլ տուր անել այդ գործողությունը մինչև վերջ։ Հատկապես զգույշ եղիր երկու կողմերի վրա բացվող դռների պարագայում, որովհետև տղամարդիկ սովորաբար հրում են դուռը, իսկ կինը դեպի իրեն է քաշում։

Մեկ այլ օրինակ ևս. ես հրաշալի բացում եմ զուգարանի դուռը։ Այն միայն արտաքուստ է ծանր երևում, ուստի թող մտքովդ էլ չանցնի իմ առջև բացել զուգարանի դուռը, էլ չխոսեմ այն մասին, որ պետք չէ այն բացել, երբ ես դեռ ներսում եմ ու պատրաստվում եմ դուրս գալ։ Ամենաճիշտը կլինի պարզապես անտեսել իմ այնտեղ լինելը, հատկապես, հաշվի առնելով, որ, ինչպես հայտնի է, աղջիկները երբեք զուգարան չեն գնում, ու դա պարզապես ձեզ է թվում։

Կախիչ

Գեղեցիկ կերպով իմ շորերը հանելու քո ունակությունը կարող է երկուստեք օգտակար լինել կյանքում, բայց ավելի ուշ, երբ մենք գնանք քո տուն։ Եթե գնանք։

Իսկ մինչ այդ մենք պարզապես մտել ենք սրճարան, այնպես որ, շտապել պետք չէ։ Դու նկատել ես այն շարժումները, որոնք ես անում եմ շորերը հանելիս՝ քանդում եմ կոճակները, արդեն համարյա հանել եմ վերարկուս, բայց դեռ լրիվ չեմ հանել, չէ՞... Քեզ հավանաբար թվում է, որ ես ինչ-որ աննորմալ եմ կամ էլ ոջլոտ, բայց իրականում սխալվում ես։ Այդ անհասկանալի եռուզեռը վերարկուի տակ արվում է զուտ նրա համար, որպեսզի արագ ու աննկատ...

Ա) Ուղղեմ կրծկալը

Բ) Ձգեմ զուգագուլպաները

Գ) Հարմար կերպով ուղղեմ անդրավարտիքը

Դ) Եվ այլն...

Հասկանո՞ւմ ես, ես վերարկուի միջից պետք է դուրս գամ, ասես Աֆրոդիտեն փրփուրի միջից՝ իր ողջ հրաշագեղությամբ։ Եթե դու շտապես ինձ հանել վերարկուի միջից, Աստված գիտի, թե ինչ տեսքով ես կլինեմ քո ու այդ սրճարանի այլ հաճախորդների առջև։

Եղիր ավելի պարզ

Պետք չէ միանգամից անցնել հետևս, անգամ եթե ես արդեն քանդել եմ կոճակները։ Եթե ես քեզանից գալանտություն եմ ակնկալում, ապա ես կթեքվեմ դեպի քեզ կամ էլ ձեռքերս կկախեմ իրանի երկայնքով, թեթևակի ծալած արմունկներով։ Նկատելով այս նշանները՝ կարող ես հանգիստ հանել վերարկուս։

Աստիճան

Նախկինում տղամարդկանց արգելված էր կանանց հետևից բարձրանալ աստիճաններով, որովհետև տղամարդը հանկարծ կարող էր տեսնել կնոջ ոտնաթաթը... Սակայն սեքսուալ հեղափոխությունից հետո ոտնաթաթերի խնդիրն էապես պարզեցվեց։

Ու հիմա արդեն ես քո մազոտ ոտքի մի հատվածը տեսնելու ռիսկի տակ եմ, ու դա հաճախ է լինում՝ հաշվի առնելով, թե ինչ խրոխտ ես դու երկու-երկու աստիճանով բարձրանում։

Եղիր ավելի պարզ

Մոռացեք հնացած էթիկետի կանոնների մասին ու հիշեք հետևյալը. աստիճանների վրա տղամարդն ավելի լավ է գտնվի կնոջից ցած։ Այսինքն՝ ավելի լավ է դու բարձրանաս իմ հետևից ու իջնես իմ առջևից։ Տեսականորեն սա արվում է նաև նրա համար, որ կարողանաս բռնել ինձ, եթե ես հանկարծ ընկնեմ։ Գործնականում... դե գործնականում էլ՝ նույն բանը տեսականում։

Սեղան ու աթոռ

Եթե ես ինքնուրույն աթոռը քաշեմ ինձ համար, ապա վերջին պահին անպայման կքաշեմ իմ տակից։ Զավեշտալի է, չէ՞։ Իրոք որ։ Ու այն, որ դու կառչում ես աթոռից ու մինչև ինչ-որ աստիճան հետ ես քաշում աթոռն ինձ համար, շատ-շատ լավ է։ Բայց չէի՞ր կարող այն մի քիչ էլ հետ քաշել։ Չէ՞ որ ես այդքան էլ բարակ ու օդային չեմ։

Սակայն քեզ դա ուղիղ տեքստով ասել հասկանալի պատճառներով ամաչում եմ ու հերոսաբար խցկվում եմ այդ նեղ «արանքում» և հանուն դրա այնքան ուժեղ եմ փորս հետ քաշում, որ ստամոքսս կպչում է ողնաշարիս, իսկ իմ էլեգանտ ուղեկիցը դեռ մի բան էլ առաջ է հրում աթոռն ու դրոշմում է կուրծքս սեղանին։

Եղիր ավելի պարզ

Պարզապես հետ քաշիր աթոռը, ու դրանով քո առաքելությունն ավարտված է։ Միայն թե կողքիս կանգնած մնա ու թեթևակի հպված մնա աթոռի մեջքին, մինչև ես կհարմարվեմ ու կդիրքավորվեմ։

Ծանրություն

Այն կողակիցներս, ովքեր ինքնաբերաբար խլում են ձեռքումս եղած ցանկացած ծանրություն, երբեմն անգամ չեն մտորում այն մասին, թե ինչպիսի տեսք ունեն կողքից սեռահասուն, չափահաս տղամարդիկ, ովքեր փողոցում քայլում են՝ կանացի պայուսակը ձեռքներին, որի վրա դեռ մի բան էլ փոմփոլիկներ կան։

Ավելի պարզ եղիր

Թեթև պոլիէթիլենային տոպրակները, կանացի պայուսակներն ու անձրևանոցները քո խաչը չեն, ու պետք չէ կրել դրանք անձնուրացաբար։

Իսկական ռետրոսեքսուալի գաղտնիքները

Սրանք գալանտության հնաոճ կանոններն են, որոնք կիրառվում են ամենաանտանելի շովինիստ տղամարդկանց կողմից, ովքեր պահպանում են կնոջը որպես խնամակալության օբյեկտ համարելու մասին հայացքները։ Սակայն այդ սեքս-շովինիստներն այդքան էլ հիմար չեն։ Իհարկե, ֆեմինիստը կգնդակահարի քեզ նման հայացքների համար, բայց բոլոր մնացածները պարզապես կհալչեն։

Դու կանգնում ես, երբ նա է կանգնում

Իսկական մաչոն երբեք նստած չի մնա, երբ սենյակում գեթ մեկ կանգնած աղջիկ կա։

Դու քո վրա ես վերցնում բոլոր բանակցությունները տաքսու հետ

Ճանապարհելով կնոջը՝ իսկական մաչոն երբեք թույլ չի տա, որ տաքսի կանգնեցնի կինը։ Նա ինքը կբարձրացնի ձեռքը, կկանգնեցնի տաքսին, կասի հասցեն ու կվճարի, ինչից հետո կնստեցնի օրիորդին մեքենան ու անպայման հետևի նստարանին՝ պահանջելով, որ տեղ հասնելուն պես զանգահարի իրեն և ասի, որ ամեն բան նորմալ է։

Դու օգնում ես նրան կապել կոշիկների կապերը

Նման վերաբերմունք իսկական մաչոները ցուցաբերում են միայն այն աղջիկների նկատմամբ, ում հետ կապված են խիստ մտերիմ հարաբերություններով կամ միայն նրանց, ովքեր շատ տաք ու երկար վերարկու են հագել, որով դժվար է կռանալ առանց կեղտոտելու այն։

 

Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր