Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո երկու ուղղաթիռի գտնվելու վայրն անհայտ է մնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո դեռևս անհայտ է երկու ռազմական ուղղաթիռի և դրանում եղած անձանց գտնվելու վայրը: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականի լրագրող Աբդուլքադիր Սելվին:
Նա հայտնում է, որ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը երկու ռազմական ուղղաթիռ թռել են Մարմարիսի անտառածածկ հատվածների ուղղությամբ: Այդ տարածքներում վայրէջք կատարելուց հետո նրանք կորել են տեսադաշտից:
Ենթադրվում է, որ ուղղաթիռում եղած անձինք ուղևորվել են Մարմարիս` փրկելու 25 անձանց, ովքեր հարձակում էին իրականացրել այն հյուրանոցի վրա, որտեղ հանգստանում էր Էրդողանը: Հասկանալով, որ նրանց ծրագիրը ձախողվել է, այդ 25 անձինք փախել էին անտառ:
Ներկայում շարունակվում են որոնողական գործողությունները ուղղաթիռներն ու զինվորներին հայտնաբերելու նպատակով:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



