Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն» լրատվական գործակալությունը:
Մեկօրյա այցի շրջանակում Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի, խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ:
Այցի շրջանակում տեղի կունենա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին հանդիպումը, որի ավարտին Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ կստորագրվեն համագործակցության մասին համաձայնագրեր: Հանդիպումից հետո Վրաստանի եւ Թուրքիայի վարչապետները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



