Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրք ընդդիմադիր Գյուլենը չի զբաղվում հակաիրավական գործունեությամբ. ԱՄՆ-ի իշխանություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաշտոնական Վաշինգտոնը գտնում է, որ թուրք ընդդիմադիր Ֆաթուլլահ Գյուլենը, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում եւ որին Անկարան մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, չի զբաղվում հակաիրավական գործունեությամբ:Այս մասին վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ները, այսօր Վաշինգտոնում լրագրողների համար կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոները: 

«Ամերիկյան աշխատակազմի տեսակետից` Գյուլենը գործում է օրենքին համապատասխան», -ասել է Թոները: Նրա խոսքով` ամերիկյան իշխանությունները գտնում են, որ Գյուլենը խաղաղ ապրում է Փենսիլվանիայի նահանգի իր առանձնատանը:Թոները նաեւ համոզմունք է հայտնել այն բանում, որ Թուրքիայում վերջին իրադարձությունների լույսի ներքո Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ ռազմական համագործակցությունը չի տուժի: «Մենք դրանում անհանգստացած չենք», -ընդգծել է ամերիկացի դիվանագետը:

Նա հաստատել է, որ որքանով հայտնի է ԱՄՆ-ի կառավարությանը, Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչները չեն հրաժարվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերով միջազգային հանդիպմանը մասնակցելու պլաններից, որը պետք է տեղի ունենա հուլիսի 20-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքի մոտակայքում՝ Մերիլենդի նահանգի Էնդրյուս ռազմաբազայում:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր հայտարարել է, որ Թուրքիան պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ Ֆաթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցով, որին թուրքական իշխանությունները համարում են մասնակից ռազմական հեղաշրջման փորձին:«Մենք ԱՄՆ չորս փաթեթ փաստաթղթեր ենք ուղարկել Գյուլենին արտահանձնելու համար: Մենք նրանց ավելի շատ ապացույցներ կներկայացնենք, քան իրենք ցանկանում են», -ընդգծել է նա:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հայտարարել է, որ Գյուլենին արտահանձնելու համար Անկարան պետք է նրա մեղավորության ապացույցներ ներկայացնի: Թուրքական կառավարությունում համոզված են, որ հեղաշրջման ոգեշնչողները դարձել են նախագահ Թայիփ Էրդողանին ընդդիմադիր չափավոր իսլամի «Հիշմեթ» շարժման կողմնակիցները, որը կապված է ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի հետ, եւ Անկարայի կողմից մեղադրվում է 2013 թվականի ամռանը հանրապետությունում իրավիճակի ապակայունացման եւ իշխանությունների նկատմամբ վստահությունը խարխլելու այլ փորձերի մեջ: 

74-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը եւ Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: Էրդողանը հայտարարել էր, որ դ րա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: 

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ  Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը:2014 թվականի դեկտեմբերին Ստամբուլի դատական իշխանություն ները Գյուլենին ձերբակալելու հայտ են ներկայացրել` կապված Թուրքիայի գործող ղեկավարության եւ իշխող «Արդարութուն եւ զարգացում» կուսակցության դիրքերը խարխլելու համար ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու կասկածների հետ: Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ:  Վերջին տեղեկություններով` սպանվել է 290 մարդ, մոտ 1440 մարդ վիրավորվել է:Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված 30 նահանգապետեր հեռացվել են պաշտոններից:      

 «Անատոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի վարչապետի աշխատակազմի 257 աշխատակիցներ պաշտոններից հեռացվել են, առգրավվել է նաեւ նրանց ունեցվածքըԳործակալությունը հաղորդել է, որ պաշտոններից ազատ են արձակվել նաեւ Թուրքիայի կրոնական գործերով նախարարության 492 աշխատակիցներ: Նշվում է, որ բոլոր նրանք զբաղեցրած պաշտոններից հեռացվել են արդի իսլամի քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու համար:

 

Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել