Մեծ Բրիտանիան չի լքի ԵՄ-ն 2016թ-ի ընթացքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան դեռևս չի դիմի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով նախատեսված ԵՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այս մասին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում հայտարարել է երկրի կառավարության իրավաբան Ջեյսոն Քոփելը:
Այս քայլն, ըստ էության, նշանակում է, որ 2016թ-ի ընթացքում Մեծ Բրիտանիան դեռևս դուրս չի գա ԵՄ-ից: Այս մասին տեղեկատվությունը հաստատել է երկրի նորանշանակ վարչապետ Թերեզա Մեյը:
Լիսաբոնը պայմանագրի այս հոդվածը դեռևս երբևէ չի գործարկվել: Վերջինիս դիմելը պարտադիր է ցանկացած ԵՄ անդամ երկրի համար, որը ցանկանում է լքել միությունը: Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով բնակչության մեծամասնությունը` 52 տոկոսը, կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



