Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


4 պատճառ, թե ինչու պետք չէ անընդհատ նվնվալ

ԼԱՅՖ

Պատճառ 1. Նվնվացողը դադարում է լավը նկատել

Բողոքը, լացուկոծը, չնչին բանից ողբ սարքելը  մտածողության որոշակի ձեւ է, որն ուղղակի իմաստով փոխում է հավերժական տառապյալի ուղեղը: Այսպես՝ երկուշաբթի մորմոքվեց, թե բավականին ցուրտ է դարձել: Երեքշաբթի բողոքեց, թե չափազանց շոգ է: Չորեքշաբթի տառապում էր ուժեղ քամուց, իսկ հինգշաբթի զզվելի անձրեւի պատճառով ընդհանրապես մնաց տանը: Եվ այսպես օրեցօր վարժվեց մշտապես դժգոհ մնալ եղանակից, իսկ բանը միայն եղանակով չի սահմանափակվում

Պատճառ 2. Նվնվանը դադարում է տեսնել իր տաղանդը

Սեփական կյանքի հանդեպ մարդու վերաբերմունքի մասին շատ փոխաբերություններ կան: Սովորաբար ասում են, որ մարդն ինքն է իր երջանկության դարբինը: Կամ՝ որ յուրաքանչյուրն ինքն է սեփական «կյանքի» գրքի հեղինակը: Մեկը հաջողում է էպիկական վեպ ստեղծել, մյուսը՝ ճղճիմ թրիլեր:

Օրինակ՝ նա, ով իրեն անհաջողակ է համարում, ավելի շուտ կնշի այն իրադարձությունները, որոնք կհաստատեն այդ կարծիքը. առավոտից սուրճը թափեցի անդրավարտիքիս վրա, հետո խորհրդակցությանն այնքան էլ լավ ելույթ չունեցա, երեկոյան ժամադրությանը հիմարություններ դուրս տվեցի:

«Որքան ավելի շատ են այդպիսի իրադարձությունները հայտնվում ուշադրության կիզակետում, այնքան ավելի խոշոր եւ զգալի է դառնում «ամեն ինչ վատ է» կոչվող պատմությունը»,- մեկնաբանում է Ելիզավետա Կորոլյովան:

Բայց չէ՞ որ «կյանք» կոչվող գրքում  կան շատուշատ այլ սյուժեներ. «ես երջանիկ կին եմ», «ես հրաշալի բանակցող եմ», «ես համեղ եմ պատրաստում», «ես հավատարիմ ընկեր եմ»:

Ահա թե ինչ է ստացվում. եթե առավոտից երեկո կառչեք մտքից, թե որքան անճոռնի եք, ապա դժվար է հետո մտաբերել, որ, օրինակ, տաղանդավոր երգիչ եք կամ խոհարար:

Պատճառ 3. Նվնվացողը ջղայնացնում է մարդկանց

Մարդիկ այնպես են կառուցված, որ ենթագիտակցորեն եւ անսխալ կռահում են միմյանց էմոցիոնալ վիճակը: Այդ ունակությունը պայմանավորված է հատուկ նեյրոններով, որոնք գիտնականներն անվանել են «հայելային»: Հենց դրանց շնորհիվ մենք կարող ենք լինել էմպատային, կամ պարզ ասած՝ հասկացող: Այդ պատճառով հայտնվելով նվնվացողի կողքին՝ հեշտությամբ կարող ենք վարակվել նրա տրամադրությամբ կամ նրան փոխանցել սեփական, ավելի լավատեսական տրամադրությունը: Հաճախ մարդիկ այդպես էլ փորձում են անել. ոգեւորում են, խորհուրդներ տալիս: Ճիշտ է, նվնվացողը նրան չի լսում, շարունակում է բողոքել, ինչով էլ ջղայնացնում է խորհրդատուին: Ի պատասխան նրանք սովորաբար եւս մի երկու խորհուրդ են տալիս, մինչեւ վերջնականապես չեն չարացնում նաեւ իրեն՝ տառապյալին:

Պատճառ 4. Նվնվացողը այդպիսին էլ կմնա

Նվնվացողների վերաբերմունքը անցյալի, ներկայի եւ ապագայի հանդեպ աստիճանաբար աղավաղվում է, դառնում առավել մռայլ: Նա արդեն անցած տարվա արձակուրդն այլ կերպ է հիշում. «Ճաշարանում ինձ միշտ էլ ձմերուկ չի հասել, համարում ոչ մի անգամ կարապի տեսքով սրբիչ չի կախվել եւ ընդհանրապես ծովի ջուրը սառն էր»: Շատ հնարավոր է, որ նա սպասվող հանգստին էլ է կասկածամտությամբ վերաբերվում: «Հա ինչ անենք, որ Բալիի ափին սեւ ավազ է: Նովոկուզնեցկում էլ սեւ ձյուն է, բայց ոչ մեկն այնտեղ էքսկուրսիայի չի գնում»:

Ինչպես նկատեցիք, հավերժորեն տառապող մարդիկ ոչ  միայն մտերիմների հետ հարաբերություններն են փչացնում, այլեւ ինքնակամ հրաժարվում են ընկալել կյանքի ուրախությունները, արժեզրկում են սեփական տաղանդը եւ  իրենց զրկում հեռանկարից: Հետեւաբար ջանացեք ավելի շատ ուշադրություն դարձնել լավին եւ հիշեք. յուրաքանչյուրն ինքն է գրում իր պատմությունը, որն անպայման երջանիկ կլինի, եթե դա շատ ցանկանաք:

Աղբյուրը՝ Creu

NEWS.am STYLE

Սոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան