«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագրերը երկու խաղացողների հետ
ՍՊՈՐՏԲարսելոնան» նոր պայմանագրեր է կնքել կիսապաշտպան Սերխի Սամպերի եւ հարձակվող Մունիր Էլ Հադադիի հետ, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Սամպերի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. հուլիս, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Սամպերի տրանսֆերային արժեքը ամրագրվել է 50 միլիոն եվրո: 21-ամյա Սամպերը «Բարսելոնայում» է 2013 թվականից, անցկացրել է 11 հանդիպում: Նա Իսպանիայի երիտասարդական հավաքականի խաղացող է:
Մունիրի պայմանագիրը եւս մինչեւ 2019 թվականն է: Տրանսֆերային արժեքը 60 միլիոն եվրո է: 20-ամյա Մունիրը «Բարսելոնայում» է 2013-ից, մասնակցել է 42 հանդիպման, խփել է 9 գոլ: Իսպանիայի ազգային թիմում մասնակցել է մեկ հանդիպման:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
5
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին



