Պորոշենկոն բացառել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի եղբայրության հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսներն ու ուկրաինացիները նույն ժողովուրդը չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ մեկնաբանելով երկու երկրների ընդհանրության վերաբերյալ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
«Եղբայրական ժողովուրդներ չկան պատերազմի ժամանակ: Կա միասնական ուկրաինական ժողովուրդը, որն ընթանում է դեպի Եվրոպա, եւ կա ռուս ժողովուրդ, որը խորը ճգնաժամ է ապրում»,- ասել է Պորոշենկոն հասարակական գործիչների հետ կայացած հանդիպմանը:
Ինչպես նշել է նախագահը, Ուկրաինան Ռուսաստանից տարբերվում է ուժեղ տեղական ինքնակառավարմամբ: «Ինքնակառավարումը եղել է ու կլինի մեր քաղաքակիրթ առանձնահատկություններից մեկը, որոնք մեզ տարբերում են Ռուսաստանից եւ մոտեցնում Եվրոպային»,- ասել է նա:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



