Եղանակի մասին. դեռևս նորմայից բարձր կլինի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին‵ հյուսիսային շրջաններում, 24-ին‵ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-22-ին էապես չի փոխվի, 23-24-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում հուլիսի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



