ԱՄՆ-ում վախճանվել Է ռեժիսոր Գարրի Մարշալը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲըրբանկ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) կյանքի 82-րդ տարում վախճանվել Է ամերիկացի ռեժիսոր Գարրի Մարշալը, որն ստեղծել Է, մասնավորապես, «Սիրունիկը»(Pretty Woman, 1990) եւ «Փախած հարսնացուն» (Runaway Bride, 1999) կինոֆիլմերը: Հուլիսի 19-ին այս մասին հայտնել Է նրա գործակալ Միշել Բեգան: Գործակալի խոսքով՝ռեժիսոր ի մահվան պատճառ են դարձել թոքաբորբից հետո բարդությունները: Դրանից առաջ նա ինսուլտ Էր տարել:
Մարշալի առաջին ֆիլմերը նկարահանվել են 1980-ական թականների սկզբին: Ընդհանուր առմամբ հռչակ են ձեռք բերել նրա շուրջ 20 գործեր: Մարշալը կինեմատոգրաֆի ոլորտում մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր Է:
Ինչպես ճշտել Է Բեգան, ռեժիսորի հուղարկավորությունը փակ կլինի հանրության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



