Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները կհանդիպեն Բաքվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվում առաջիկայում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը:
Այս մասին վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ Անկարայում հուլիսի 19-ին համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունները հուլիսի 19-ին Անկարայում ստորագրել են 6 համաձայնագրեր տարբեր, այդ թվում` ներդրումների ներգրավման, տրանսպորտի, աշխատանքի, սոցիալական պաշտպանության եւ զբաղվածության ոլորտներում համագործակցության մասին:
Նիստի արդյունքներով ընդունվել է Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին հուշագիր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



