Երևան, 17.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենաանտանելի բնավորության տեր հորոսկոպի նշանները

ԼԱՅՖ

z1

Խոյ

Եթե Ձեզ բախտ է վիճակվել Ձեր կյանքի ուղու վրա հանդիպել Խոյի, կարող եք վաղօրոք վազել դեղատուն ու հակադեպրեսանտներ գնել։ Ոչխարազգիների դասի ներկայացուցիչ այս կենդանակերպը կարող է գերեզման հասցնել Ձեզ իր համառությամբ ու էգոիզմով, որը նա դրսևորում է մանկական անմիջականությամբ։ Անգամ եթե նա գիտի, որ սխալ է, ապա, միևնույն է, վիճելու է զուտ հանուն սկզբունքի։ Նա միշտ ունի իր կարծիքը ցանկացած հարցի շուրջ, անգամ այն դեպքում, երբ նա տվյալ հարցից գլուխ չի հանում։ Ագրեսիայի կտրուկ պոռթկումներն ու վատ տրամադրության պարբերական նոպաներն այս կենդանակերպի ներկայացուցիչների առանձնահատկություններն են, բայց նրանք հանգստանում են նույնքան արագ, որքան բռնկվում են։

z2

Ցուլ

Ցուլը համարում է, որ կարող է անել այն ամենն, ինչ ցանկանա, իսկ քանի որ այդպես է, ապա ինչո՞ւ լարվել։ Նա միշտ գոհ է իրենից, անգամ եթե հպարտանալու առիթ, ըստ էության, չկա էլ։ Իր անտանելի համառությունը Ցուլը համարում է բնավորության տոկունություն՝ հարիր իսկական տղամարդուն, ժլատությունը համարում է ողջամիտ տնտեսում, իսկ պեսիմիզմի հակվածությունը՝ աշխարհի իրատեսական ընկալում։

z3

Երկվորյակներ

Հորոսկոպի ոչ մի այլ նշանի ներկայացուցիչ չունի իրերը գլխիվայր անելու այնպիսի ունակություն, ինչպիսին Երկվորյակներն ունեն։ Նրանց հետ հաստատ չես ձանձրանա, բայց նրան հետ շփման երկու շաբաթից հետո քեզ սպրինտեր կզգաս, ով հետ է մնացել մրցավազքում ու ուժասպառ է։ Եթե դու ի զորու ես դիմանալ Երկվորյակներին ու նրանց անդադար փոփոխությունների անասելի հակմանը, ապա քո պատվին պետք է արձան կանգնեցնել։ Նրանք զվարճանում են մեկ այստեղ, մեկ այնտեղ, սիրում են գլուխ հարթուկել ու ծաղրել։ Ապագան նրանց հետ հուսալի չի, բայց զվարճալի է։ Երկվորյակներից հավատարմություն մի՛ սպասեք, որովհետև բավական է այլ կողմ նայել, իսկ նա արդեն ինտենսիվ ֆլիրտ է անում ընկերուհուդ հետ։

z4

Խեցգետին

Այս ձանձրալի ու նվնվան նշանը յուրաքանչյուր կնոջ մետ փնտրում է իր մոր շարունակությունն ու եթե գտնում է իր իդեալը, ապա անպայման փորձում է ամուսնանալ։ Խեցգետինն ընտանեկան օջախի ու հարմարավետության մեծ սիրահար է, բայց նա ժամանակից շուտ գերեզման կհասցնի կնոջը՝ ափսեները ճիշտ լվանալու, կատվին ճիշտ կերակրելու, ձվածեղը ճիշտ պատրաստելու վերաբերյալ գանգատներով։ Խեցգետնի հետ ամուսնությունը հավասար է կործանված երիտասարդության։

z5

Առյուծ

Առյուծը ֆիքսված է իր անձի վրա ու չի տեսնում իր շուրջ ոչինչ, բացի իրենից. թերևս միայն նրանց, ովքեր հիանում են իրենով։ Նա մեծամիտ է և համարում է իրեն շատ մեծահոգի, որպեսզի հիշի և՛ վիրավորանքները, և խոստումները։ Արքայական այս կերպարը պաշտում է փող ծախսել, ազատ ու շռայլ կյանք վարել ու շրջապատել իրեն աղջիկներով։ Անասելի խանդոտ է, դյուրագրգիռ ու նեղացկոտ։ Միևնույն ժամանակ տանել չի կարողանում, երբ խանդում են իրեն, որովհետև նա պարզապես անհանդուրժելի է համարում այն, որ իրեն ինչ-որ մեկը կարող է իր սեփականությունը համարել։ Նա պետք է քո համար միշտ առաջնային տեղում լինի, ու եթե դու հանկարծ համարձակվես փոխել ժամադրության օրը, որովհետև պետք է այցելես մորաքրոջդ, ապա նա ահավոր կնեղանա։

z6

Կույս

Սարսափելի պեդանտ։ Նա կարող է քայքայել նյարդերդ՝ տարբեր մանր-մունր բաների համար նոտացիաներ կարդալով։ Կույսը գանգատվելու է, որ յուղի մեջ շատ խոլեստերին կա, տապակածը շատ վնասակար է ստամոքսի համար և այլն։ Անտանելի ծույլ է, բայց համարում է իրեն աշխատասեր, որովհետև մեկ-մեկ կարող է ինչ-որ մանր գործեր անել։ Էմոցիաների հետ չունի, իսկ սիրուն վերաբերվում է մեծ զգուշությամբ։

z7

Կշեռք

Կշեռքները կասկածամիտ են, թաքցնող ու մանրախնդիր։ Նրանք դյուրագրգիռ են ու կարող են զայրույթը թափել առաջին պատահածի գլխին, եթե գործերը գնան ոչ այնպես, ինչպես նա կցանկանար։ Իրենք իրենց համար տարբեր պրոբլեմներ են հորինում, որոնք հետո երկար լուծում են։ Շատ ընկերներ են ունենում, բայց ոչ ոքի մինչև վերջ չեն վստահում։

z8

Կարիճ

Զզվելի, քչփորող ու հիշաչար Կարիճը մշտապես դյուրագրգիռ վիճակում է, եթե ինչ-որ բան այնպես չէ արված, ինչպես նա է ճիշտ համարում։ Մշտական կշտամբանքներն ու մռայլ հայացքը, որն ի զորու է խելագարության հասցնել ու մինչև գոտկատեղ գետնի մեջ խրել, կարող են գժվացնել ում ասես։ Իսկ երբ այս հոդվածոտանին սկսում է խանդել, ապա դա ոչ մեկին քիչ չի թվա։ Փողերը չի հաշվում, բայց փոխարենը հրաշալի հիշում է, թե քանի անգամ եք մոռացել ուրախանալ նրա նվերից։

z9

Աղեղնավոր

Նա չի ստում, բայց միայն այն պատճառով, որ նրա էությունը տանել չի կարողանում սուտը։ Չի ստում անգամ այն ժամանակ, երբ ճիշտն ասելը նպատակահարմար չէ, իսկ եթե նա քեզ ստի մեջ բռնացնի, ապա անախորժությունների սպասիր։ Աղեղնավորն անասելի խանդոտ է, բայց ինքը ոչ մի շրջազգեստ բաց չի թողնում։ Նույնիսկ Աղեղնավորներին հատուկ հումորի զգացումն ի զորու չէ կոմպենսացնել նրա թերությունները։

z10

Այծեղջյուր

Այծեղջյուրներն անասելի համառ են ու չեն ենթարկվում համոզման։ Անգամ եթե նա համաձայնվում է քեզ հետ ինչ-որ հարցի լուրջ, ապա դա զուտ այն պատճառով է, որ ձեր կարծիքները համընկել են, կամ էլ պարզապես չի ցանկանում «խոզերի առջև մարգարիտներ շաղ տալ»։ Երկրորդ տարբերակի պարագայում կարող եք վստահ լինել, որ իր հոգու խորքում նա չի էլ կասկածում իր իրավացի լինելու մեջ։ Այծեղջյուրը ձանձրալի է, դժվարությամբ է հանդուրժում ուրախ և աղմկոտ խնջույքները, ու առհասարակ հասարակությունը կարող է կորցնել նրան, եթե նրա հետ չտանեն համապատասխան աշխատանքներ։ Մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, նրանց համոզելն անհնար է, ուստի ավելի լավ է փորձել խաղարկել նրա հետաքրքրությունն ու աստիճանաբար մոտեցնել նրան գաղափարին այնպես, որ Այծեղջյուրը որոշի, որ իրականում դա հենց իր գաղափարն է։ Նրանք պատվախնդիր են, համարում են, որ գիտեն կյանքը ու կարող են ժամերով լեկցիաներ կարդալ, թե ինչպես պետք է ապրեք, որ ճիշտ լինի ու հատկապես՝ թե ինչպես ծախսել փողերը։ Ուստի նրա հետ ավելի լավ է փակբերան լինել՝ շոփինգի հաճելիության առումով։

z11

Ջրհոս

Ջրհոսը պաշտում է երազել ու մտածել գրանդիոզ պլանների մասին, բայց նրա էներգիան ու համբերությունը հազվադեպ են հերիքում, որ նա գոնե սկսի ինչ-որ բան։ Նա կարող է խոստանալ մի աշխարհ բան, ընդ որում, այդ պահին նա անկեղծորեն հավատում է, որ ի կատար կածի խոստումները, բայց մի՛ հավատացեք նրա քաղցր խոսքերին։ Լուրջ հարցերում ավելի լավ է հույս չդնեք Ջրհոսների վրա, ու առավել ևս պետք չէ երազել, կարող եք պատասխանատվությունը դնել նրա առնական ուսերին։ Այնպես որ, եթե Ջրհոսի հետ եք, ավելի լավ է հույսներդ Ձեզ վրա դնեք։

z12

Ձկներ

Ձեզ պետք է նորմալ տղամարդ, ով վստահ է իր ուժերին և ամուր է կանգնած հողին, այլ ոչ թե մեկը, ով մշտապես սավառնում է ամպերո՞ւմ։ Եթե այդպես, ապա Դուք սխալ հասցեով եք եկել, որովհետև Ձկներն ապրում են իրենց աշխարհներում ու իրենց կանոններով և որպես հետևանք՝ բացարձակ հարմարված չեն իրական կյանքին։ Ձկները հոգում երեխաներ են. նրանք վճռական չեն, անասելի զգայական են, նրանց մասին անդադար պետք է հոգ տանել, այլապես նրանք կարող են կորել իրենց անինքնուրույնության պատճառով։

Ահաբեկչական մշակույթը տարածվում է, արժանավոր մասնագետները՝ հեռացվում աշխատանքից․ Հովհաննես ԻշխանյանՈչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ»ԶՊՄԿ գլխավոր տնօրենը ներկայացնում է կազմակերպության արդիականացման հեռանկարըՀայ պաշտոնյա, Դուք ստացել եք պարգևավճար, որը հավասար է շարքային թոշակառուի 25 տարվա եկամտին. Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ն դարձել է «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով ՀամաԱրցախյան կրթամշակույթային միջոցառման հովանավորներից մեկը«Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»«Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». իրազեկման ակցիա՝ Երևանում Հանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ»Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ» Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց. Արամ ՎարդևանյանՍամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ ԿարապետյանՈչնչի հասնել դուք չեք կարող. «Փաստ»Շրջանակային համաձայնություն, որը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըԵկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և պետական ձախողումների քողարկումը«Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ»Իրականում ինչ են նշանակում ձեր iPhone-ի էկրանին նարնջագույն և կանաչ կետերըԹևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ»Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթք Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ»Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ»Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ»Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար․ Գուգարաց թեմ Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են նոր զանգվածային հարվածների․ Զելենսկի Չինաստանը վերստին նախազգուշացրել է Ճապոնիային ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Դանիայի պաշտպանության և Գրենլանդիայի ԱԳ նախարարների հետ Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածներ կան Արդեն 7 ժամից ավել է` դատարանը քննում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը․ «Մեր ձևով»Գողը ներխուժել է ընկերության գրասենյակ՝ հանուն ուտելիքի և թողել ներողություններով նամակ ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Եռաբլուրը առաջ ուրիշ էր․ պապաս 11-րդ տղան էր Եռաբլրում․ Շպռոտ Սև խոռոչները գործում են որպես «տիեզերական ճոճանակ». աստղագետների նոր հայտնագործությունը Ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում վստահ հաղթանակ է տարել Լիբանանի ընտրանու նկատմամբ Ոստիկանական «ռեյդ» Մալաթիա–Սեբաստիայում Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում Որոնվում է 74-ամյա Սլավիկ Պողոսյանը. հունվարի 15-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել 2025 թվականին Հայաստանից Վրաստան գրեթե 1 միլիոն այցելություն է եղել Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է. դերասանուհու վիճակը ծանր է Հակաեկեղեցական արշավը ձախողված է․ Ավետիք ՉալաբյանՉենք հանդուրժելու ադրբեջանական ներկայությունը Հայաստանում․ Անահիտ ՊատատյանԽոշոր վթար Մուսալեռում. կա 4 վիրավոր Ողբերգական դեպք՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում. նորածին է մահացել Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին Կանադան ևս մեկնաբանել է հայերի վերադարձը ադրբեջանական գերությունից