Բաթումում գիշերը երեք տղամարդու են վիրավորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաթումում գիշերը երեք տղամարդու են վիրավորել։ Բաթումում՝ Այբուբենի աշտարակի մոտ՝ ենթադրաբար գիշերային ակումբում, երեք տղամարդու են վիրավորել։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդկանց վիրավորել են կոտրած շշով, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»–ը։
Շտապ օգնության կենտրոնից հայտնել են, որ ազդրից վիրավոր մի տղամարդու տեղափոխել են Բաթումի հանրապետական հիվանդանոց։ Մյուս երկու վիրավորների գտնվելու վայրն ու առողջական վիճակի մասին տեղեկությունները հայտնի չեն։
Վրաստանի ՆԳՆ տեղեկություններով՝ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



