Թունիսում ոչնչացվել է ահաբեկչական բջիջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹունիսի ուժայինները ոչնչացրել են երկրի հարավարևելյան Սուս նահանգում գտնվող ահաբեկչական բջիջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խմբավորման մասնակիցներից մեկը ձերբակալվել էր, ինչն օգնել է բջջի հետքը գտնել: Նրան հարցաքննելուց հետո ուժայինները օպերացիա են իրականացրել և ձերբակալել են մնացածին: Ահաբեկիչների թիվը հայտնի չէ:
2015-ի հունիսին Սուս նահանգի Էլ-Կանտաուի առողջարանում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր 40 մարդ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա էր վերցրել պատասխանատվությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



