Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամեն ինչն եմ կարոտել՝ Երեւանս, Դավիթաշենս. Դելոն՝ ԱՄՆ տեղափոխվելու, ընտանիքի և ապագա ծրագրերի մասին

ԼԱՅՖ


Life.panorama.am-ը զրուցել է դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի հետ, ով արդեն երկար ժամանակ է ապրում է միացյալ նահանգներում: Նրա հետ խոսել ենք ոչ միայն աշխատանքների, այլեւ ԱՄՆ-ում ապրելու առանձնահատկությունների եւ ընտանիքի մասին:

Դելո, առաջինն ուզում եմ հետաքրքրվել, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված եւ ի՞նչ նործրագրեր ունեք առաջիկայի համար:

- Ինչպես ԱՄՆ-ում գտնվելուս 2.5 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա շարունակում եմ ուսումնասիրել տեղի գովազդային շուկան, գովազդային հոլովակների պրոդյուսինգով եմ զբաղվում, երբեմն անհրաժեշտության դեպքում նաեւ ինքս նկարվում: Սրանից զատ՝ անվանի նկարիչ Էվո Զատիկյանի հետ միասին աշխատում են նոր նախագծի վրա:

Գիտեմ, որ արտերկիր տեղափոխված մեր հայրենակիցների մեծ մասը եւ այդ թվումարվեստագետները բացի մասնագիտական աշխատանքից այլ գործերով եւս զբաղված են,դո՞ւք էլ ունեք նման աշխատանք, որը կապ չունի Ձեր ոլորտի հետ:

- Այսպես ասեմ՝ ես ողջ կյանքս նվիրվել եմ արվեստին եւ շարունակում եմ ապրել իմ սիրած աշխատանքով, բայց միշտ էլ, երբ կողքից չխանգարող գործեր են լինում, իհարկե, զբաղվում եմ, իսկ թե կոնկրետ ինչ աշխատանքների մասին է խոսքը, կարծում եմ՝ այնքան էլ հետաքրքիր չէ:

Հեռուստադիտողը սիրում է Ձեզ տեսնել տարբեր հումորային նախագծերում, նմանպլաններ չկա՞ն, գուցե ինքներդ նման ծրագիր նախաձեռնեք:

- Հումորն ինձ Աստծուց տրված շնորք է, որը հազիվ թե միջիցս դուրս գա: Կոնկրետ այս պահին նման նախագիծ չկա, բայց քանի որ մեր արտիստները հումորով են, իրենց հետ հաստատ ուրախ է անցնում յուրքանչյուր աշխատանք:

 Դելո, վերջերս ձեր կինը Հայաստանում էր, ի՞նչն է պատճառը, որ դուք դեռ չեքկարողանում այցելել հայրենիք, Ձեզ ե՞րբ այստեղ սպասենք:

- Կինս եկել էր Հայաստան, քանի որ ընկերոջս հարսանիքն էր ու ես էլ նրան խոստացել էր ԱՄՆ-ի քաղաքացի ճանաչվելուց հետո կմեկնի Հայաստան: Իսկ ես դեռ չեմ կարող վերադառնալ, քանի որ թղթաբանական խնդիրներ կան:

Ճիշտ է՝ արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում եք ԱՄՆ-ում, բայց կա՞ն բաներ, որոնցմիեւնույն է չեք կարողանում հարմարվել ու ինտերգրվել:

- Ես շատ հարմարվող մարդ եմ, որ Աֆրիկա էլ գնամ, մեկ տարի հետո հաստատ առյուծների հետ «չայ կխմեմ»:

Վստահ եմ, որ դուք էլ դրսում ապրող բոլոր հայերի նման կարոտում եք Հայաստանը,հետաքրքիր է՝ ո՞ւմ եւ ի՞նչն եք ամենաշատը կարոտել:

- Կարոտը զգում ես, երբ շատ հեռու ես: Անկեղծ՝ ամեն ինչն եմ կարոտել՝ Երեւանս, Դավիթաշենս… Անասելի կարոտել եմ ծնողներիս, եղբորս ու իր երեք հրեշտակներին, հատկապես 3-րդին, ում դեռ չեմ տեսել, քանի որ այստեղ էի, երբ եղբորս դստրիկը ծնվեց:

Դելո, գիտեմ նաեւ, որ այդtեղ ապրելով՝ մշտապես հետաքրրքված եք Հայաստանումկատարվող յուրաքանչյուր իրադարձություններով, ապրիլյան ծանր օրերին դուքայդտեղի ակտիվ երիտասարդներից էիք. ի՞նչ եք կարծում՝ հեռավորությո՞ւնն է ստիպումավելի արժեւորել ունեցածը:

- Այո, մշտապես հետեւում եմ հայրենիքումս տեղի ունեցող թե լավ, թե վատ իրադարձություններին: Հպարտ եմ, որ հայ եմ, ես լավատես եմ ու վստահ եմ, որ մի օր մեր Հայաստանը այնքան է ծաղկելու, որ բոլորը հետ գան, մի օր էնքան մարդ է հետ գալու, որ Հայաստանում տեղ չլինի: Փշաքաղվելով նայում էի Առաջին քրիստոնյա երկիր Հռոմի պապի ուխտագնացությանը:

Վերջերս տեղեկացանք, որ շուտով հայրիկ եք դառնալու: Կխնդրեմ պատմելզգացողությունների մասին, երբ իմացաք այդ բարի լուրը:

- Ես Աստծուն շատ էի խնդրել, որ երեխա ունենանք, նա էլ տվեց մեզ այդ պարգեւը: Զգացողություններս աննկարագրելի էին, երբ իմացա հայրիկ եմ դառնալու: Հիմա զգում եմ, որ շատ եմ փոխվել ու դեռ շատ փոխվելու, մեծանալու տեղ ունեմ: Վստահ եմ, որ տղայիս ծնունդից հետո էլ կյանքս դեպի ավելի լավը կփոխվի:

Հատկապես հայ տղամարդիկ հաճախ երազում են որդի ունենալու մասին: Գիտեմ, որդուք որդի եք ունենալու, այս մասով զգացողություններն ինչպիսինն են:

- Այս հարցին իմ պատմությունով պատասխանեմ. պորտրետիս վերջին աշխատանքների ժամանակ վարպետ Էվոն նկարեց ինձ ու վերջացնելուց հետո ասաց՝ «էս նկարը նվիրում եմ քեզ, որ տղա ունենաս», դրանից հետո գնացինք բժշկի մոտ ու մեզ ասացին, որ 100 տոկոսով տղա ենք ունենալու: Աստված ինձ որդի է կամեցել, ես էլ աշխարհի չափ ուրախ եմ:

Դելո, անվան ընտրությունն արդեն կայացրե՞լ եք:

- Դեռ ոչ, հավանաբար նա կծնվի, հետո նոր կկայացնենք այդ որոշումը, կամ էլ մինչ ծնվելը մի օր կզգամ որդուս անունը:

Դելո, օտար երկրում երեխա ունենալը անհանգստացնող չէ՞, ի՞նչ եք կարծում կկարողնաքնրան հայեցի մեծացնել:

- Կարծում եմ՝ կարեւոր չէ, թե երեխան որտեղ է ծնվում, կարեւոր է, թե ինչ ընտանիքում է նա ծնվում: Ես ինչ դաստիարակություն տեսել եմ իմ ծնողներից, նույնն էլ կփոխանցեմ իմ տղուն: Բացի այս՝ նա օտար երկրում չի մեծանա, հաճախ կլինի Հայաստանում, որպեսզի շփվի իր եղբայրների ու քույրերի հետ, տատիկ-պապիկի, հորեղբոր եւ այլ հարազատների հետ: Առաջ Աստված…

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար