Էստոնիան կգլխավորի Եվրամիության Խորհուրդը Մեծ Բրիտանիայի փոխարեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի փոխարեն 2017 թ-ի երկրորդ կեսին Եվրամիության Խորհուրդը կգլխավորի Էստոնիան: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ նման որոշում են կայացրել ԵՄ Խորհրդի նախկին նախագահողները:
Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասըհայտարարել է, որ նրանք պատրաստ են Մեծ Բրիտանիայի փոխարեն նախագահել ԵՄ-ում: Նա ընդգծել է, որ դա ավելի մեծ ջանքեր կպահանջի ինչպես իշխանություններից, այնպես էլ պետական պաշտոնյաներից:
«Ակնհայտ է, որ չի կարելի միաժամանակ նախագահել ԵՄ-ում և բանակցություններ վարել միավորումից դուրս գալու վերաբերյալ, այնպես որ, սա մեզ համար անակնկալ չէր»,- ավելացրել է վարչապետը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



