Գերմանիան եւ Նիդեռլանդները մտահոգված են Թուրքիայում զանգվածային ձերբակալությունների առիթով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան եւ Նիդեռլանդները մտահոգված են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունների կողմից իրականացվող մաքրումների առիթով: ԱՄՆ պետքարտուղարությունում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել են Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը եւ Նիդեռլանդների ԱԳ նախարար Բերտ Կունդերսը:
«Մենք լրջորեն անհանգստաված ենք Թուրքիայում տիրող իրադրությամբ: Ցանկանում ենք հզոր ազդակ ուղարկել արդարադատությունը հարգելու անհրաժեշտության մասին»,- ասել է հոլանդացի պաշտոնյան:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Շթայնմայերը նշել է, որ Գերմանիան մտահոգված է Թուրքիայում իրականացվող զանգվածային ձերբակալությունների առիթով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



