Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լոռու մարզի բնակչի սպանության համար մեղադրանք է առաջադրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզի բնակիչ Կարեն Քոչարյանի  սպանության մեղադրանքով  2008 թվականի հունվարի 5-ից հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է և կալանավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից :

2008 թվականի հունվարի 4-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից ահազանգ էր ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ Կ.Քոչարյանը` կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած վնասվածքով, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,  որ Կ.Քոչարյանը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել էր Դ. Սաքանյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական քննության տվյալներով՝ անբարյացակամ հարաբերությունների պարզաբանման շուրջ Դ.Սաքանյանի և Կ. Քոչարյանի միջև 2008 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Ասոյի աղբյուր» կոչվող հատվածում առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Կ.Քոչարյանի կրծք ավանդակի առաջային մակերեսին կտրող-ծակող առարկայով պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

2008 թվականի հունվարի 5-ին որոշում էր կայացվել՝ Դ.Սաքանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել  հետախուզում:

2016 թվականի հունվարի 28-ին սպանության մեղադրանքով հետախուզվող Դ.Սաքանյանը հայտնաբերվել է ՌԴ ՆԳՆ միջպետական հետախուզման կազմակերպման բաժնի աշխատակիցների կողմից և օրենքով սահմանված կարգով  հուլիսի 15-ին էտապավորվել Հայաստան։

Որոշում է կայացվել՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին։  2016 թվականի հուլիսի 17-ին Դ. Սաքանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Առաջադրված մեղադրանքում Դ.Սաքանյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել ցուցմունք տալուց։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՈւսուցիչը 13 տարեկանից փոքր աշակերտին կապել է մահճակալին և uեռական բռնnւթյան ենթարկելՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանՋո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ Մխիթարյան