Ճապոնիան $ 1,5 մլրդ. վարկ կտրամադրի Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ուկրաինային տրամադրել 1,5 միլիարդ դոլարի վարկ՝ երկրում ֆինանսական կայունություն հաստատելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazeta.ru-ն, ի պատասխան՝ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ճապոնիայից այս ծանր պահին նման աջակցության ցուցաբերման համար:
«Ես շնորհակալ եմ Ճապոնիայից՝ 1,5 միլիադր դոլարի վարկի տրամադրման համար, ինչը թույլ կտա, որպեսզի մենք ապահովենք ֆինանսական կայունություն Ուկրաինայում»,- հայտարարել է Պորոշենկոն:



