Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հերթական ավտովթարը՝ Խաչփար գյուղի «մահաբեր» անունով կոչվող ճանապարհին. 28-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է տան պատին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 07:20-ի սահմաններում BMW մակնիշի 30 ՏՏ 058 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 28-ամյա Արսեն Թարխանյանը Խաչփար գյուղի 18 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 28 տան պատին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Թարխանյանը ժողովրդի օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և բավականին ուշացումով դեպքի վայր ժամանած շտապօգնությունը վարորդին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հարություն Թորոսյանն ու Նշան Հակոբյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Արկադի Օսիպյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ դեպքի վայր էր ժամանել նաև Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր փակել են ավտոմեքենայի գազաբալոնը, սակայն անելիք չունենալով՝ վերադարձել են հրշեջ-փրկարարական ջոկատ: Դեպքի վայրում հավաքված բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածը համարվում է մահաբեր, քանի որ բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, որոնց մեծ մասը, ցավոք, ողբերգական: Ամիսներ առաջ նշված հատվածում տեղադրվեցին արագաչափեր, և վթարները, կարելի է ասել, կտրուկ նվազեց, ու չգիտես՝ ում մեղքով, արագաչափերի միջից նկարահանող սարքերը հանել են, ու հիմա վթարների պակաս չկա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Սենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում