Ուկրաինայի անվտանգության ծառայությունում դիտարկում են Շերեմետի սպանության վեց վարկած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆերկայումս Ուկրաինայի քննչական մարմինները դիտարկում են լրագրող Պավել Շերեմետի սպանության վեց վարկած: Այս մասին ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդատու Յուրի Տանդիտը, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Դրանք արդեն վեցն են, ես կարող եմ բարձրաձայնել միայն նախնական չորսը»,- ասել է Տանդիտը:
Նրա խոսքով՝ հետաքննությունն ուսումնասիրում է նաեւ ժողովրդական պատգամավոր Սերգեյ Վիսոցկու վարկածը, որի համաձայն Շերեմետի սպանությունը կարող է Ուկրաինայի պետանվտանգության հատուկ գործողության սկիզբ դառնալ:
Ոստիկանությունը ավտոմեքենայի պայթյունը, որի մեջ է գտնվել Շերեմետը, որակել է որպես կանխամտածված սպանություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



