Կոպենհագենում հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած Սանտա Կլաուսները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍուրբ ծնունդից հինգ ամիս առաջ ամբողջ աշխարհի Սանտա Կլաուսները հավաքվել են Կոպենհագենում ամենամյա կոնգրեսին մասնակցելու համար, հայտնում է Reuters–ը:
Այս տարի Դանիայի մայրաքաղաք են ժամանել 140 ձմեռային հրաշագործներ 12 երկրներից: Երեք օր շարունակ նրանք իրար հետ քննարկելու են մասնագիտական թեմաներ, հանդիպելու են երկրպագուների հետ, մասնակցելու ուրախ մրցումների: Բացի դրանից նրանք պետք է շրջեն տեսարժան վայրերում ու պատրաստվեն տոնական դեկտեմբերին:
Սանտա Կլաուսների համաշխարհային կոնգրեսը անցկացվում է 1957-ից սկսած: Ֆորումը միշտ ամռանն է կազմակերպվում: 2015-ին միջոցառման հյուրերն էին 15 երկրներից ժամանած 125 ձմեռային հրաշագործները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



