Գյուլը կհանդիպի Էրդողանի և Յըլդըրըմի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հուլիսի 21-ին Անկարայում մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը:
Նախ նա կհանդիպի վարչապետ Բինալի Յըլդըրըմի, այնուհետև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ: Ավելի ուշ ակնկալվում են հանդիպումներ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի և վերջապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թեպետ դեռևս չի հստակեցվել հանդիպումների օրակարգը, այդուհանդերձ ակնկալվում է, որ կողմերը խոսելու են ռազմական ձախողված հեղաշրջումից հետո երկրում առկա իրավիճակի շուրջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



