«Թուրքական ավիաուղիների» վարկանիշն իջեցվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը իջեցրել է «Թուրքական ավիաուղիներ» ընկերության վարկային վարկանիշը:
Վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, դա արվել է Թուրքիայում, հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Նշվում է, որ Moody`s-ը «Թուրքական ավիաուղիների» վարկային վարկանիշը Ba1 մակարդակից իջեցրել է Ba2 մակարդակի` նշելով, որ դրա պատճառը Թուրքիայում վերջին իրադարձություններն են, ընկերության ֆինանսական եւ կառավարման արտադրողականության` 2016 թվականի ընթացքում կանխատեսվածից ցածր լինելն է:
Moody`s-ը հայտնել է, որ վերջին իրադարձությունների հետ կապված` հետեւում է Թուրքիայում եւս 8 ընկերությունների վարկային վարկանիշին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



