Ավստրիան Թուրքիայում արտակարգ դրության հայտարարմամբ ավտորիտարիզմի աճի վտանգ է տեսնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում արտակարգ դրություն մտցնելը կարող է բերել ավտորիտարիզմի չափից դուրս աճի այդ երկրում:
Այս մասին այսօր հանրային ռադիոյով հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը:
«Արտակարգ դրության ռեժիմը կբերի նրան, որ նախագահը կստանա ավելի մեծ լիազորություններ, եւ մենք անհանգստանում ենք, որ կհետեւեն էլ ավելի ավտորիտար գործողություններ», -ասել է նա:
Հուլիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցնելու հայտարարությամբ: Նրա խոսքով` դա անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի հնարավորություն ստեղծվի արագ պատասխանել տարբեր ահաբեկչական կազմակերպությունների գործողություններին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



