Կոմիտասի պողոտայում տրոլեյբուսի էլեկտրական լարերը կտրվել և ընկել են երթևեկելի գոտի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 21-ին' ժամը 09.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբեկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել տրոլեյբուսի լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ, լարերը պոկվել և ընկել են ավտոճանապարհի երթևեկելի գոտի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում' առանց հրդեհի բռնկման, կտրվել են տրոլեյբուսի էլեկտրական լարերը պահող մետաղալարերը և ընկել երթևեկելի գոտի: Հրշեջ-փրկարարները մետաղալարերը հեռացրել են երթևեկելի գոտուց:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



