Թուրքիայում հետախուզում է հայտարարվել հազարից ավելի զինվորականների նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջման փորձից հետո հազարավոր զինվորականներ գտնվում ենհետախուզման մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Reuter-ի տվյալներով` նրանք կասկածվում են Թուրքիայում պետհեղաշրջման փորձին մասնակցության մեջ:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարների կողմից Թուրքիայում ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ վերջին տվյլաներով զոհվել է 290 թուրք քաղաքացի, սպանվել է 100-ից ավելի խռովարար, մոտ 1,5 հազար մարդ վիրավորվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ: Հուլիսի 20-ից 21-ի գիշերը Թուրքիայում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է մտցվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



