Յոգուրտը նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հնարավորությունը
ԼԱՅՖLife.pamorama.am-ը գրում է.
Թարմ յոգուրտի ամենօրյա չափաբաժինը զգալիորեն նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը: Անցկացված հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ առանց հավելումների յոգուրտի պարբերական կիրառումը 18 տոկոսով նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման ռիսկը:
Հետազոտությանը 25-ից 75 տարեկան 120 հազար ամերիկացի է մասնակցել: Հետազոտությունը ստացել է Health Professionals 'Follow-up Study անվանումը:
Հիշեցնենք, որ ներկայումս աշխարհում ավելի քան 366 միլիոն մարդ շաքարային դիաբետ ունի: Անգամ ամենալավատեսական կանխատեսումների համաձայն 2030 թվականին նրանց թիվը հասնելու է 552 միլիոնի:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



