Շենգավիթում և Էրեբունիում վթարային ջրանջատումներ կլինեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հուլիսի 22-ին ժամը 01.00-ին «Գառնի-Երևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով ժամը 11.00-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Սևանի, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Շահամիրյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու փողոցների ու նրբանցքների, Եղբայրության փող. 1-ից-14, Արշակունյաց պող. 40-ից-67, Չեխովի փող. 1-ից-13, Մանթաշյան փող. 28-ից-70` զույգ և 53-ից-91` կենտ համարների,
- Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պող. 32, 34 համարների:
Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



