Ռուսաստանը չեղարկել է դեպի Թուրքիա թռիչքների արգելքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ռոսավիացիան» հուլիսի 22-ից չեղարկել է դեպի Թուրքիա թռիչքների արգելքը: Գերատեսչության հաղորդագրությամբ Անկարան Մոսկվային վստահեցրել է, որ իշխանությունները «Թուրքիայի տարածքում ու օդանավակայաններում ՌԴ քաղաքացիների գտնվելու անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկել»:
Ավիափոխադրողները արդեն արձագանքել են «Ռոսավիացիայի» որոշմանը: «Աէրոֆլոտը» հայտնել է, որ արդեն վերականգնել է տոմսերի վաճառքը երկու ուղղություններով՝ դեպի Ստամբուլ ու Անթալիա :
Դեպի Թուրքիա թռիչքների սահմանափակումները Ռուսաստանի իշխանությունները հուլիսի 16-ին են սահմանել: Դրա պատճառը երկրում կատարված ռազմական հեղաշրջման փորձն էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



