Սիրիայում խաղաղության տանող միակ ուղին երկխոսությունն Է ՄԱԿ-ի հովանու ներքո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցման միակ միջոցը հակամարտող կողմերի քաղաքական երկխոսությունն Է ՄԱԿ-ի միջնորդությամբ: Այս դիրքորոշումն արտացոլված Է այն հայտարարության մեջ, որն ընդունվել Է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած գործողությունների մասնակից երկրների արտաքին քաղաքական եւ զինվորական գերատեսչությունների ղեկավարների՝ առաջին համատեղ հանդիպման արդյունքներով:
«Մենք (հակամարտության) կողմերին կոչ ենք անում կառուցողական կերպով ցուցադրելու ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական երկխոսության հանձնառությունը՝ որպես խաղաղության հասնելու եւ Սիրիայի միասնությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելու միակ միջոց»,- ընդգծված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



