Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր անզգուշությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փորձում է արդարացնել Թուրքիայի եւ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունը:

Նախօրեին Զախարովան, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին Թուրքիայի միանալու հնարավորությանը, փաստացի չէր բացառել նման հնարավորությունը։ «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ ցանկացած այլ հակամարտության խաղաղ կարգավորման  կամ բանակցային գործընթացին, ապա խոսքը կարող է վերաբերել ոչ միայն Թուրքիայի միանալուն։ Ցանկացած կառուցողական աջակցություն կարելի է դիտարկել  հենց այդ տեսակետից՝ որպես կառուցողական համագործակցություն։ Եթե  պետությունը դրական առումով ավելացնելու բան ունի, ինձ թվում է, որ այստեղ ոչ մի խնդիր չի կարող լինել։ Բայց եւս մեկ անգամ եմ ասում, եթե խոսքը կառուցողական ավանդի մասին է»,– ասված էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Ակնհայտ է, որ Զախարովայի դիվանագիտական փորձերն այնքան էլ հաջողված չեն: Կարգավորման գործընթացում Անկարայի որեւէ ձեւով մասնակցության հնարավորությունն անմիջապես բացառելու փոխարեն, ինչպես նախկինում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, Զախարովան սկսում է փիլիսոփայել «հնարավորությունների եւ կառուցողական համագործակցության» թեմայով: Եվ դա այն դեպում, երբ Թուրքիան մշտապես պաշտպանել է հակամարտության կողմերից մեկի շահերն ու արդարացրել նրա գործողությունները: Բնականաբար, Զախարովան չէր կարող այդ մասին չիմանալ, եւ նրա շուտասելուկն այն մասին, թե խոսք կարող է գնալ ոչ միայն Թուրքիայի մասին, իրավիճակը չի փրկում: Սակայն որպես սեփական անզգուշության արդարացում՝ նա նախապատվությունը տվել է բոլոր լրագրողներին մեղադրելուն:

Facebook-ի նրա էջին լրագրողներին ուղղված վրդովված մեկնաբանություն է հայտնվել, որոնք սկսել են «պատասխանից սենսացիա մոդելավորել՝ իբր ԼՂ կարգավորմանը Անկարային ներառելու Մոսկվայի ցանկության մասին»: «Նրանց համար, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել կամ ապակայունացնել ղարաբաղյան կարգավորման շուրջ իրավիճակը՝ մոգոնելով նորություններ, մեկ անգամ եւս կրկնեմ: Կան գործող միջազգային մեխանիզմներ, որոնք կոչված են զբաղվելու ԼՂ կարգավորմամբ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Ըստ որում՝ ոչ ոք չի չեղարկել երկկողմանի շփումները, որոնց շրջանակում ցանկացած երկիր կարող է քննարկել  իր ներքին կամ արտաքին քաղաքականության ուղղությունները: Հարցի հիմքում այն է, թե որքանով են կառուցողական դեր կատարում կարգավորման գործընթացի մաս չհամարվող երկրները, որոնք փորձում են նպաստել կարգավորմանը: Մեծ խնդրանք՝ սադրանքի մի տրվեք, այդ թվում՝ տեղեկատվական»,- մասնավորապես գրել է Զախարովան:

Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի