Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եթե ցանկանում եք վայելել ձեր արձակուրդը, դադարեք լուսանկարվել

ՖՈՏՈ

Նոր վայրեր այցելելիս մենք փորձում ենք որքան հնարավոր է շատ լուսանկարներ ունենալ, սակայն հաճախ դա մեզ խանգարում է իսկապես վայելել մեր հանգիստը և տեսնել ավելին, քան մեր տեսախցիկներն են ցույց տալիս: Ահա մի քանի պատճառ, որ պետք է դադարենք շատ լուսանկարվել:

Մենք ցանկանում ենք դրանք միանգամից հրապարակել

Երբ դուք Ֆեյսբուքում կամ Ինստագրամում կիսվում եք ձեր հանգստի նկարներով, այդ ընթացքում բաց եք թողնում շատ կարևոր պահեր, որովհետև հաճախ, երբ նկարներ ենք տեղադրում մեր սոցիալական կայքերում, անընդհատ փորձում ենք կրկին մտնել մեր կայք և տեսնել, թե քանի մարդ է հավանել լուսանկարը: Այդպես շատ ժամանակ ենք անցկացնում սմարթֆոնի առաջ, քան գեղեցիկ ծովափում կամ այլ հրաշալի հանգստի վայրում:

Դուք բաց եք թողնում կարևոր կադրերը

Լուսանկարները թույլ են տալիս անմահացնել գեղեցիկ տեսարանները և ուրախ պահերը, սակայն հաճախ օբյեկտիվից այն կողմ թաքնվելով բաց ենք թողնում այն, ինչ իրականում տեղի է ունենում մեր շուրջ:

Ձեր հիշողությունները խամրում են

Երբ այցելուք եք ինչ-որ վայր, դուք ընկալում եք այդ վայրի գեղեցկությունը ձեր բոլոր զգայարաններով և ոչ միայն տեսողությամբ: Երբ դուք միայն լուսանկարներով եք պահում ձեր հիշողությունները, դրանք շատ ավելի վաղ են խամրում և մոռացվում: Դուք պետք է հիշեք, որ ձեր լուսանկարները ձեր ֆեյսբուքյան ընկերները չեն, որ պետք է զգան և գնահատեն, այլ դուք, որ իրականում եղել եք այդ վայրերում և վայելել եք այդ պահը ձեր բոլոր զգայարաններով:

Դուք, հնարավոր է, որ վիրավորեք ինչ-որ մեկի

Օբյեկտիվի մեջ խորասուզված՝ չեք գիտակցում, որ որոշ բաներ լուսանկարելն անընդունելի է տվյալ վայրում: Եթե դուք արտասահմանում եք, հնարավոր է՝ չկարողանաք հաղորդակցվել մարդկանց հետ և ի վիճակի չլինեք բացատրել, թե ինչու եք լուսանկարել այս կամ այն մարդուն: Երբևէ եղե՞լ է, որ ձեզ ինչ-որ մեկը լուսանկարի և նույնիսկ չբացատրի, թե ինչու է լուսանկարում:

Դուք չեք հիշի որոշ պահեր

Հետազոտողները պնդում են, որ մարդիկ ընդունում են տեսախցիկները՝ որպես իրենց արտաքին հիշողության սարք: Երբ դուք բազմաթիվ լուսանկարներ եք անում, ձեր ուղեղի մի հատվածն արդեն սկսում է վստահել ձեր «արտաքին հիշողությանը» և ուղղակի դադարում է կենտրոնանալ այդ կարևոր բաների վրա, քանի որ ձեր տեսախցիկը դա կհիշի ձեր փոխարեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։

Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ